Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել
ՍՊՈՐՏԼեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Պատանի ծանրորդը Մ20 տարեկանների պայքարում երկամարտում գրանցել է 339 կգ (155+184) արդյունք։ Նա պոկում վարժությունում երկրորդն է եղել և արժանացել փոքր արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Աննա Ամրոյանը (76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ) և Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել էր արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ)` բրոնզե մեդալի։