Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. պատմության այս օրը (01 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վեգանների (Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է էթնիկ մշակույթների տարածմանը և կյանքում օգտագործմանը) համաշխարհային օր, Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:

1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:

1899– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

1899 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1908 –ծնվել է  ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:

1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով):

1913 –ծնվել է  ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:

1960- վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանցը:

1968– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը գրավել է շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով, իսկ Ադրբեջանական բանակի Զանգելանյան գունդն Արաքսի վրայով նահանջել է Իրան:

1999- Հայաստանի վարչապետ է դարձել Արամ Սարգսյանը:

2001-Երևանում մեկնարկել է Ուշուի աշխարհի առաջնությունը:

2002- Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։ 

2008-Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթևագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC և WBA վարկածներով: 

-  ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված Հայաստանի  Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը: 

2004- վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:

2010-  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:

2011- Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։

2012- Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական  «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվորներ մահացել են, իսկ 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018–  Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ և  արդյունքում արձակվելու է իրավունքի ուժով:

2019-Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ, ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է 50 հազարից ավելի մարդ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

82 մ.թ.ա. —Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս-ավագի կողմնակիցներին:

1604 —լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:

1179 - Ֆրանսիայում թագադրվում է Ֆիլիպ 2-րդ թագավորը:

1520- հայտնաբերվում է Մագելանի նեղուցը:

1555- ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:

1770 –վախճանվել է նեապոլյան դպրոցի ներկայացուցիչ հանդիսացող իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:

1755 –տեղի ունեցած  երկրաշարժից և դրա հետևանք  ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է վաթսունից իննսուն հազար մարդ:

1757 –ծնվել է  իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800– ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը և նույն օրն ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:

1870 —ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ( հետագայում վերանվանվել է Եղանակի Ազգային Ծառայություն) ներկայացրել է իր առաջին պաշտոնական եղանակի տեսությունը:

1878 – ծնվել է էստոնացի բնանկարիչ Կոնրադ Մյագին:

1888- վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:

1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի նոր և վերջին ցար:

1897- հիմնվում է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

1914– տեղի է ունեցել Կորոնելի ճակատամարտը, որն Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկն է, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:

1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու-Յորք) երկաթուղային վթարը, որն ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:

1922 – Օսմանյան կայսրությունում Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ վերացվել է սուլթանությունը:

1928 - Թուրքիայում գործածության մեջ է մտցվել լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը:

1938 —էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը:

1939 —աշխարհին է ներկայացվել արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում:

1955- վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:

1977 —ԽՍՀՄ–ում սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:

1981 - Անտիգուան և Բարբուդան անկախանում է Միացյալ Թագավորությունից:

1993- Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը:

1998- ստեղծվել է Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական դատարանը:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված