«Ռեալ Սոսյեդադ»-ը հայտնել է, որ Զախարյանը բաց կթողնի առաջիկա 2 հանդիպումը
ՍՊՈՐՏ«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի օգնի թիմին «Հովեի» (հոկտեմբերի 31-ին Գավաթի խաղարկություն) և «Սևիլիայի» (նոյեմբերի 3-ին Լա Լիգայի) հետ առաջիկա հանդիպումներում։
Հայ ֆուտբոլիստն ամռանը կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատվել։ Նա թիմի հետ վերսկսել է մարզումները հոկտեմբերի 17-ին։
«Կկարողանա՞ Զախարյանը մասնակցել այս շաբաթվա հանդիպումներին։ Նա դեռ պատրաստ չէ խաղալ: Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի լիովին ապաքինվելու համար։ Մեզ ավելի շատ մարզումներ են պետք»,- ասել է Մունդուատեն Sport24-ի թղթակցի հետ զրույցում։
Աղբյուր ArmSport.am