Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատագրվել է Հադրութի շրջանի Տող գյուղը․ պատմության այս օրը (30 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժեներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907– ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել Աթայանը:

1917 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:

1918- Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են  իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։

1922– ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:

1968- վախճանվել է  արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:

1970- վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերն Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ:

1996- զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

2008- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները:

2017-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:

2019-Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել, որի արդյունքում ընդամենը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը:

2023-վախճանվել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Տիգրան Ալիխանովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1485 - Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը:

1696 —Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր:

1697 —Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:

1751 –ծնվել է  իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը:

1853- սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

1888 —Ջոն Լաուդն արտոնագիր է ստացել  գնդիկավոր գրիչի համար:

1937 —Հերմես աստերոիդն անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:

1941-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը:

1938–ԱՄՆ-ում CBS ռադիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը  մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է թե պատերազմը տեղի է ունենում իրականում:

1954 —Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է  R7V-1 ինքնաթիռն իր 42 ուղևորներով:

1956- վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:

1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Դիեգո Մարադոնան:

1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:

1967 —տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք  եղել են «Կոսմոս-186» և  «Կոսմոս-188» կայանները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը:

1973– բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):

1975- վախճանվել է  գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:

1990 —Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարն ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի:

1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:

2006 —Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված  ЭР-200Э արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու ժամանակը:

Կ. Խաչիկյան

Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
Ամենադիտված