Ֆինլանդիան սառեցրել է ռուսական ակտիվները․ հայցը ներկայացվել է Ուկրաինայի էներգետիկ ընկերությունների կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիան սառեցրել է ռուսական ակտիվները, Հայցը ներկայացվել է ուկրաինական վեց էներգետիկ ընկերությունների կողմից և քննել է Հելսինկյան շրջանային դատարանում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հելսինկիի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ենթարկվել է պատժամիջոցների, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 24-ին։ Դատական կարգադրիչների ծառայությունը հայտնել է, որ առգրավված անշարժ գույքի ցանկում ներառված է 44 անուն, դրանց արժեքը գնահատվում է 35,5 մլն եվրո։
Դիմումատուներն են «Ուկրգազդոբիչա», «Ուկրտրանսգազ», «Ուկրտրանսնեֆտ», «Չորնոմորնեֆտոգազ», «Նավթոգազ» և «Գազ Ուկրաինի» ընկերությունները։
Դատարանի որոշումից բխում է, որ կալանք է դրել ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվների վրա։