Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ
Խոյ
Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:
Ցուլ
Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:
Երկվորյակ
Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:
Խեցգետին
Լարված օր է սպասվում: Նշանի  ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար  ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:
Առյուծ
Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:
Կույս
Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է: Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:
Կշեռք
Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում, սովորաբար, կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է:
Կարիճ
Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:
Աղեղնավոր
Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Այծեղջյուր
Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:
Ջրհոս
Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում  ստանան: Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:
Ձկներ
Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն  դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև  ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:
Խոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվումԱնգելա Մերկելը ընդունել է, որ իր կառավարման տարիներին պաշտպանական ծախսերը բավարար չափով չեն աճելՍարի թաղում «Վոլգա»-ն բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Փnխհրաձգnւթյnւն՝ ԱՄՆ Տոլեդո քաղաքում, կան վիրավnրներ Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում. Սպերցյան Կոտայքի մարզում «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ hրդեհ է բռնկվել «Kia Forte»-ումԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք Թուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըԹուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըՀորոսկոպ. Հին աստղագուշակությունն ու Լիլիթը Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել ՀայաստանՀայաստանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ի՞նչ հետևանքներ կունենա դաՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ PoliticoԻրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ Ռուբիոյի բլիցկրիգը Հայաստանում. Փաշինյանին հանձնարարվել է կառուցել «երկրորդ Ուկրաինա»Դավթաշենում «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավnրԴա կլինի ինչպես Ուկրաինայի հետ. Ինչո՞ւ է Արևմուտքին անհրաժեշտ Փաշինյանի հաղթանակըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքումԵՄ հանձնաժողովը խոստանում է խստացնել ռուսների համար վիզաների տրամադրումը Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Վթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասինԾաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ ԱՄՆ-ն ու Իրանը դարձյալ հարվածել են միմյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին Մոսկվան տեսնում է Հայաստանի իշխանությունների կողմից «Ուժեղ Հայաստան»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրություններից զրկելու փորձեր. Զախարովա
Ամենադիտված