Ոչ օլիմպիական քաշերի ԱԱ. Կարեն Ասլանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և դուրս եկել 1/4, որտեղ արդեն 6:3 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Մրցումային առաջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հաշվով հաղթել է թուրք մրցակցին, ապա քառորդ եզրափակչում հավասար պայքարում զիջել է իրանցի մրցակցին՝ 1:1:
72 կգ քաշային Հայկ Մելիքյանը մեկ վստահ հաղթանակից հետո զիջել է Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը մեկնարկել է պարտությամբ:
Ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև ազատ ոճայիններ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Արման Ավագյանը և 92 կգ Իգոր Սարգսյանը:
Աղբյուր ArmSport.am