2024 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է գողության 4319 դեպք
ԻՐԱՎՈՒՆՔ2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է գողության 4705 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 4319 դեպք, հայտնում են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Ընդհանուր առմամբ գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով:
Ըստ այդմ՝ 5,5 տոկոսով նվազել են նաև բնակարանային գողությունները։