Բելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելն անհնարին է և անիրագործելի. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելու հարցը երբեք դրված չի եղել, քանի որ դա «անհնարին է և անիրագործելի». այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նման հարց երբեք դրված չի եղել», - ասել է Բելառուսի ղեկավարը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բորիս Ելցինի նախագահության օրոք հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հնարավորության մասին խոսակցություններ են եղել, սակայն այս որոշումը համարվել է ոչ տեղին։ Երկու երկրների համար էլ լավագույն տարբերակը, ըստ նրա, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն է։
«Եվ մենք ունենք բավականաչափ մասնագետներ, որպեսզի, ունենալով երկու ինքնիշխան պետություն, այսպիսի սերտ հարաբերություններ կառուցենք Միութենական պետությունում, ստեղծենք այս միութենական պետությունը»,- պարզաբանել է Լուկաշենկոն։