Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանից ներգաղթյալներն Իսրայելում Իրանի համար հավաքել են ռազմական տվյալներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի իշխանությունները հայտնել են լրտեսական ցանցի հայտնաբերման մասին, որի անդամները վերջին երկու տարվա ընթացքում հարյուրավոր առաջադրանքներ են կատարել Իրանի հետախուզական ծառայությունների համար: Կրիպտոարժույթով վճարումները կատարվել են արտարժույթի փոխանակման կետերի միջոցով ամբողջ երկրում, իսկ կանխիկ գումարն Իսրայել է բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից, գրում է euronews.com-ը։

Անվտանգության գլխավոր ծառայությունը և Իսրայելի ոստիկանությունը բացահայտել են լրտեսական օղակ, որը բաղկացած էր իսրայելցի յոթ քաղաքացիներից, որոնք աշխատում էին իրանական հետախուզական գործակալություններում և հետախուզական տեղեկություններ էին հավաքում Իսրայելում Իսրայելի պաշտպանության բանակի բազաների և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների բոլոր ձերբակալված կասկածյալները հայրենադարձներ են Ադրբեջանից, ովքեր ստացել են Իսրայելի քաղաքացիություն։ Իշխանությունները դա անվանում են «Իսրայելի պատմության մեջ անվտանգության ամենավատ խախտումներից մեկը»:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայֆայի և երկրի հյուսիսային շրջանների յոթ բնակիչներ աշխատել են իրանցի գործակալների մոտ և տարբեր առաջադրանքներ կատարել նրանց համար։ Ձերբակալված անդամների թվում են Ազիզ Նիսանովը, Ալեքսանդր Սեդիկովը, Վյաչեսլավ Գոշչինը, Եվգենի Յուֆան, Իգալ Նիսանը, նրանց թվում կան դասալիք զինծառայող, և երկու անչափահասներ, որոնց անունները չի հրապարակվել։

Հետաքննությունը պարզել է, որ ավելի քան երկու տարի կասկածյալներն իրանական հետախուզության երկու գործակալների ղեկավարությամբ մի շարք տարբեր առաքելություններ են իրականացրել Իրանի հետախուզական ծառայությունների համար։ Լրտեսական ցանցի անդամները հարյուրավոր հետախուզական առաքելություններ են իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի բազաներում ամբողջ երկրում՝ կենտրոնանալով ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազաների, նավահանգիստների, Երկաթյա գմբեթների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ներառյալ Հադերայի էլեկտրակայանը: Հետաքննությունը նաև պարզել է, որ կասկածյալները տեղեկություններ են հավաքել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Կասկածյալների գործունեությունը ներառել էր տարբեր օբյեկտների լուսանկարում և փաստաթղթավորում, որոնք լրտեսական ենթակառուցվածքի անդամները հանձնել էին իրանցի գործակալներին օգտագործելով ժամանակակից և հատուկ սարքավորումները, որոնք նրանք ձեռք էին բերել նախօրոք, նաև իրանական գործակալների ղեկավարությամբ:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ կասկածյալներն ազգակցական կապեր ունեն, նրանցից երկուսը հայր և որդի են։ Կասկածյալներից ոմանք ծագումով հրեա են, իսկ մյուսներն Իսրայելի քաղաքացիություն են ստացել ընտանեկան կապերի միջոցով՝ Իսրայել վերադարձի օրենքի համաձայն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար
Ամենադիտված