Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի անվան ՔՊ խմբակցության թվով 67 պատգամավոր, միահամուռ ու «հպարտ մենության» պայմաններում «կողմ» քվեարկելով, այսպես ասած՝ վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Բնականաբար՝ 0 «դեմ», 0 «ձեռնպահ»: Բնականաբար, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քաղաքական հայտարարություններով բոյկոտեցին հիշյալ «կանոնակարգի» ինչպես քննարկումը, այնպես էլ՝ քվեարկությունը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու հիշյալ կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով այն անցկացնում են Հայաստանի կառավարիչները»:
 
Ընդդիմադիր այս խմբակցության ղեկավարը նաև նշեց. «Եվ այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների համար հետագայում արդարացում ծառայելուն։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»: Այդ հայտարարությունից քիչ անց ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմինը: Այդ հայտարարությամբ, եթե հակիրճ բնորոշելու լինենք, ՀՀԿ ԳՄ-ն թե՛ քաղաքագիտական, թե՛ միջազգային ու պետական իրավունքի տեսանկյունից ուղղակիորեն հողին էր հավասարեցրել փաշինյանական իշխանության բոլոր հիմնավորումներն ու հղումները, որոնցով Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը փորձում են հիմնավորել կամ արդարացնել Հայաստանի ու հայկական տարածքները թշնամուն նվիրելու, հանձնելու իրենց խայտառակ ու կործանիչ գործելակերպը:
 
Չզլանանք ու մի մեջբերում էլ անենք ՀՀԿ ԳՄ նշված հայտարարությունից, մասնավորապես այդքան չարչրկված ու Նիկոլ Փաշինյանի կողմից այս երկրաքանդ «քաղաքականության» հիմքում դրած փուչիկի՝ «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ. «Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն, անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ., քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացնել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը»:
 
Ոչ պակաս ծավալուն և հանգամանորեն հիմնավորված հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ի շարս այլ փաստարկների, նաև նշելով. «Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը... Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման»: Հանրագումարում «Հայաստան» խմբակցությունն առավել քան հստակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը «համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող»:
 
Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, տեղի ունեցողն ու դրա բովանդակությունը բնորոշեց հակասահմանադրական, հակապետական և, բնականաբար, հրաժարվեց որևէ մասնակցություն ունենալ այդ ամենին: Մինչ ընդդիմության այս քաղաքական դեմարշի վերաբերյալ դիտարկումներին անցնելը, հարկ է նկատել, որ առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի խոսքը միգուցե ավելի քիչ էր հագեցած քաղաքագիտական ու իրավագիտական եզրույթներով ու սահմանումներով, ավելի պարզ էր և, ի դեպ, ուղղված էր նաև կամ՝ առավելապես հենց քպականներին:
 
Ահավասիկ. «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք: Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Կանոնակարգն իր բնույթով անօրինական է: Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն՝ մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»: Բայց հասկանալի է, որ թշնամական շահերի սպասարկմանը լծվածները այդ բոլոր զգուշացումներն ու հորդորները չլսելու տվեցին և, ինչպես արդեն նշեցինք, միահամուռ և ցնծագին «կողմ» քվեարկեցին: Ինչի՞ն: Այն բանին, որ իրենց ղեկավար Փաշինյանը, նաև՝ նրա ցուցումով՝ Մհեր Գրիգորյանը շարունակեն Հայաստանը կտոր-կտոր հանձնել Հայաստանի ոչնչացման, հայության բնաջնջման նպատակների մասին անթաքույց ու ավելի ու ավելի ոգևորված հայտարարող Ալիևին:
 
Սկզբունքորեն, դա կանոնակարգ էլ չէ, անկախ այն բանից, թե դրա մեջ ինչ է գրված: Մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանի պետականության աստիճանական լուծարման, կազմաքանդման և մեր երկիրը կտորկտոր թշնամիների տրամադրության տակ դնելու, շարունակական միակողմանի զիջումներ իրականացնելու գործընթաց: «Կանոնակարգ-մանոնակարգն» ընդամենը այդ ոճրագործությանն ինչ-որ իրավական շղարշ հաղորդելու համար է: Մյուս կողմից՝ արդեն վաղուց ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չէ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ առավելապես ԱՄՆ ներկայիս վարչախմբի ճնշման ու «գլխավոր հովանավորության» և վերջինիս տարածաշրջանային գործընկեր-ՆԱՏՕ-ի անդամ ու ծայրահեղորեն հայատյաց Թուրքիայի անմիջական հսկողության պայմաններում: Նա հենց դրա համար էլ 2018-ին բերվել, իսկ 2021-ին էլ պահվել է իշխանության: Նա իր հանձնարարություններն է կատարում:
 
Ողջ հարցն այն է, թե ինչ են ուզում անել մյուս ուժերը, խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ընդդիմադիր-ազգային միավորումները: Ամենից կարևորն այն է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը, թե՛ արտախորհրդարանական ուժերի հայտարարություններն ինքնին ենթադրում են տրամաբանական շարունակություն, ենթադրում են գործողություններ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանն իր ուզածն արեց, մյուսները ասացին, որ նրա արածը հակասահմանադրական ու հակապետական է, ու... ամեն մեկը գնաց իր «բանուգործին»: Հարցն այն է, որ երբ իրականանա թեկուզ նույն ընդդիմադիրների ամենամռայլ կանխատեսումների թեկուզ կեսը, արդեն երևի ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, թե ով էր կողմ, ով էր դեմ, ով էր բոյկոտում...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու
Ամենադիտված