ԵՄ-ն լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված առաքելության մանդատը երկարաձգելու հարցը․ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԵՄ քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է», անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«ԵՄ-ն իր մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով տեղեկացված եմ՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է այդ մանդատի երկարաձգման հարցը: Մեր տեսանկյունը սա է՝ քանի դեռ մենք Ադրբեջանի հետ չունենք վավերացված համաձայնագիր, քանի դեռ չունենք առաջ գնացող, ավարտվող սահմանազատման գործընթաց, խաղաղություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի գործողությունների մասով և ունենք չեզոք երրորդ կողմի օբյեկտիվ գնահատականների կարիք, սահմանի երկայնքով մշտադիտարկման ակնկալիք »,-հավելեց Միրզոյանը։