Համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը մեծ է․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ է համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի հավանականությունը։
«Ճգնաժամի նկատելի վտանգ կա, և պատճառը ոչ միայն անընդհատ աճող աշխարհաքաղաքական լարվածությունն է, այլև զարգացած երկներում պարտքի բեռի շարունակական աճը, միակողմանի պատժամիջոցների պրակտիկայի ընդլայնումը, պրոտեկցիոնիզմը և և անբարեխիղճ մրցակցությունը»,- Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասել է Պուտինը։