«Հըզբոլլահը» 5 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ-ն էլ ստորգետնյա կայան է ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հըզբոլլահի» զինյալներն այսօր առավոտյան 5 հրթիռ են արձակել Թել Ավիվի և Իսրայելի կենտրոնական ուղղությամբ։
Դրանց մեծ մասը ՀՕՊ համակարգերը որսացել են, մնացածներն ընկել են բաց տարածքներում, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելի ՊԲ-ի ինժեներները ոչնչացրել են «Հըզբոլլահի» ևս մեկ ստորգետնյա կայան Լիբանանի հարավային գյուղերից մեկի մոտ: