Վանաձորում 21-ամյա երիտասարդի ծայրահեղ ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին Վանաձորի Զաքարյան 1 հասցեում դանակահարություն է տեղի ունեցել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա տղայի։
Ըստ ArmLur.am-ի՝ իրավապահները պարզել են, որ Զաքարյան 1 հասցեում գործող «Վեգա» խանութ սրահի հարակից տարածքում Է.Դ-ը ընկերոջ՝ Ն.Մ-ի հետ հանդիպել են Ջ. Ա-ին որտեղ Է.Դ-ի և Ջ.Ա-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջինս դանակով հարվածներ է հասցրել Է.Դ-ի մարմնի տարբեր մասերին, Է.Դ-ի վիճակը ծայրահեղ ծանր է։