Բրազիլիայի և Կուբայի նախագահները չեն մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին․ Չնախատեսված հանգամանքներ են ի հայտ եկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չեն կարողանա մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ցավոք, չնախատեսված հանգամանքների պատճառով Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չեն կարողանա գալ Կազան, դա պարզվեց այսօր առավոտյան»,- ասել է նա։
Ուշակովը նշել է, որ Բրազիլիայի նախագահը չի գա՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Կուբայի նախագահը «պետք է մնա երկրում՝ էներգախնայողության հետ կապված խնդիրների պատճառով»։
ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Կուբայի ու Բրազիլիայի պատվիրակությունները ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով։
Հիշեցնենք՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-24-ը։
Նշենք, որ Բրազիլիան հանդիսանում է կազմակերպության անդամ պետություն։