Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սահմանազատման գործընթացը և Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգերը հակասահմանադրական են»․ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․

«2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից,  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։

Մասնավորապես՝

Ակնհայտորեն անտեսվել է (հատկապես Սահմանադրական դատարանի 26.09.2024թ. թիվ ՍԴՈ-1749 որոշմամբ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ղեկավարմամբ ձևավորված հանձնաժողովի ստեղծման և գործունեության սահմանադրականության խնդիրը։ Հանձնաժողովը չունի սահմանադրական հենք, քանի որՍահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն, որը սահմանվել է որպես այս հանձնաժողովի ստեղծման իրավական հիմք՝ «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ»:

Առերևույթ հակասահմանադրական մարմինը(հանձնաժողովը), նրա ղեկավարը, այս մարմնին աջակցող պաշտոնատար անձինք օժտվել են առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխությունների հանգեցնող իրավաբանական նշանակություն ունեցող միջազգային իրավական փաստաթղթերՀայաստանի անունից համաձայնեցնելու, կնքելու (ստորագրելու) կամ նման հետևանքների հանգեցնող գործողություններ ձեռնարկելու ապօրինի լիազորություններով: Տավուշի մարզի բնակավայրերում տեղի ունեցածը սողանցք է բացում նաև հետագա հակասահմանադրական գործընթացների համար:

Կանոնակարգը ստորագրվել է, ինչպես նաև վերը նշված գործողությունները ձեռնարկվել են պատերազմի սպառնալիքի ներքո, ինչի մասին հայտարարել են Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղական ուժի անդամները՝ պնդելով, որ նման գործողություններ ձեռնարկելով՝ փորձում են մեղմել, բայց ոչ բացառել պատերազմի սպառնալիքը: Այս հանգամանքը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատուների՝ ուժի կիրառման չդադարող սպառնալիքները, գերեվարված (պատանդառված) մեր հայրենակիցների ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվելու և շարունակաբար խոշտանգումների ենթարկվելու փաստերն անտեսվել են Հայաստանի քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի կողմից, ինչը հակասում է Սահմանադրության 13-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-53-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին, որոնցով մասնավորապես սահմանված է, որ ուժի կիրառման կամ դրա պառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են:

Կանոնակարգով որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը հանրությանը առերևույթ մոլորեցնելու փորձ է, քանի որ այն չի երաշխավորել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնամխելի լինելը: Բացի այդ, որպես Ալմա Աթայի հռչակագրի կիրառման փաստարկ ներկայացվում է ստորագրող կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն, ինչն ամրագրված է նաև միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում (ՄԱԿ-ի կանոնադրություն, Հեկսինկիի եզրափակիչ ակտ)։ Թեև Ադրբեջանը հայտարարում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին իր հավատարմությունը, սակայն շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների  բռնազավթումը։

Կամայականորեն ընտրված քարտեզագրական փաստաթղթերի շրջանակը որոշակիացնելու հարցից խուսափելով, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու Սահմանադրական դատարանն անտեսել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1980-ականների վերջին, ինչի վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր տիրապետության տակ ունեցել է անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն չի դրել պաշտոնական շրջանառության մեջ:

Կանոնակարգը չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ: Բացի այդ, Կանոնակարգն Ադրբեջանում չի անցել ներպետական համաձայնեցման ընթացակարգ, ինչը չի բացառում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի համար անունդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։

Կանոնակարգը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության և ԱդրբեջանականՀանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, որի տեքստը հրապարակված չէ, բովանդակությունը, կողմերի ստանձնած պարտավորությունները և իրավունքները հայտնի չեն։ Հայտնի չէ, թե երբ այդ համաձայնագիրը կհամաձայնեցվի, կհաստատվի ու կվավերացվի։ Ընդսիմն, Կանոնակարգի համաձայն, ինչ որ մի պահի սահմանազատումը կարող է իրականացվել ինչ որ սկզբունքով, որը ո՛չ Սահմանադրական դատարանին, ո՛չ Ազգային ժողովին հայտնի չէ։

Սահմանադրական դատարանի որոշմամբ արտացոլված դիրքորոշումները գրեթե բառացի կրկնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արտացոլված մտքերը, Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Սահմանադրության միջև արհեստական հակադրումներ ստեղծելու (ներկայացնելու) փորձերը, ինչն աներկբա վկայում է, որ ՍԴ որոշումը կայացվել է գործադիր իշխանության առերևույթ թելադրանքով, ինչն ինքնին աղերս չունի սահմանադրական արդարադատության հետ:

Արդեն իսկ արձանագրված հատվածական սահմանազատման իրողությունը, Կանոնակարգում վեճերի լուծման մեխանիզմի բացակայությունը, տարաձայնության դեպքում՝ դեռևս չհրապարակված ռուսերեն տեքստի կիրառման հնարավորությունը ևս էական հավելյալ ռիսկեր են պարունակում։

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է․

1. Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգով ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը չհակասելու մասին եզրակացությունը քաղաքական պատվեր կատարելու ողջամիտ կասկած է առաջացնում։ Անտեսվել են ուժի կիրառման փաստացի սպառնալիքի ներքո, ինչպես նաև առանց պատշաճ լիազորությունների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, դրանց վերաբերյալ բանակցություններ վարելու, իրավական նշանակության փաստաթղթեր համաձայնեցնելու, ստորագրելու (կնքելու) հանգամանքները:

2. Անտեսված է նաև այն, որ Կանոնակարգը չի պարունակում անվտանգային բազմաթիվ ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Կանոնակարգում սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունքի հնարավոր փոփոխության ենթակա լինելու դրույթի առկայությունը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունների և վեճերի խաղաղ պայմաններում լուծման մեխանիզմի, նույն սկզբունքը ամբողջ սահմանագծի սահմանազատման համար կիրառելու, ինչպես նաև միջպետական հարաբերություններում ուժի կիրառման սպառնալիքի (պատերազմի) բացառման՝ կողմերի պարտավորությունների բացակայությունը ավելի է ընդգծում անտանգային ռիսկերի անկառավարելի բարձր մակարդակը։

3. Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում  չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։

4. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման։

5. Հակառակ Կանոնակարգում առկա անորոշության, սահմանազատման ժամանակ (ընթացքում)  միջազգային լավագույն փորձում կիրառվող «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքի» գործադրումը պահանջում է, որ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը։ Մինչև միջպետական սահմանի ամբողջական սահմանազատման ավարտը (անհրաժեշտության դեպքում՝ հանրաքվեի կազմակերպումն ու արդյունքների վավերացումը), արգելվում է իրականացնել սահմանագծում և զինված ուժերի որևէ վերատեղակայում։

Առ այդ, հաշվի առնելով վերոգրյալը, նկատի առնելով 21.10.2024թ. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հարցի քննարկման արդյունքները «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականցվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող։ Ուստի, խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն

21.10.2024 թվական

Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված է
Ամենադիտված