Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան․ պատմության այս օրը (21 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848– ծնվել է մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանը:

1863 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։

1902 – ծնվել է հայ խորհրդային վիրաբույժ Կարո Հովնաթանյանը։

1941 –ծնվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանը։

1960– ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Իսրայել Հակոբկոխյանը:

1964- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։

1978- վախճանվել է հայազգի  խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։

1980– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը:

1985– վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին:

1991 –ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Սպիտակ արջը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։

1993- աշխարհի շախմատի առաջնությունում Գարրի Կասպարովը պարտության է մատնել Նայջլ Շորթին։

2007- Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

2008-«Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

2009- Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:

2019-ձերբակալվել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

2021-վախճանվել է ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

63 մ․թ․ա․ —Հռոմում  ընտրված կոնսուլ Ցիցերոնը ստանալով տեղեկություն, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն Ցիցերոնին սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինյի նպատակները:

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը:

1422- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ 6-րդ Խելագարը։

1520– Ֆեռնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1641 —տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։

1652 —ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների  պարտություններից հետո ֆրոնդայի առաջնորդ թագաժառանգ Կոնտեն թողնելով Փարիզը փախել է իսպանական Հոլլանդիա։

1727 —կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

1731 —Աբուլխայր խանի նախաձեռնությամբ ղազախների Կրտսեր Ժուզն ընդունել է Ռուսական կայսրության գահակալությունը։

1805– տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է:

1805 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։

1829- Ջոզեֆ Էսփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։

1833 –ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ Ալֆրեդ Նոբելը։

1845– վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասական Նիկոլայ Բարաթաշվիլին:

1879– ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:

1915 —Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսաակցությունը Փարիզ։

1926- Մոնրեալում ամերիկացի ֆոկուսնիկ Գարրի Գուդինը խնդրել է  մի հանդիսատեսի հարվածել իր որովայնին, սակայն այդ հարվածից 10 օր անց ֆոկուսնիկը վախճանվել է։

1927 —ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտիլիգենցիայի ստեղծման  և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։

1930- Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, որից զոհվել է 262 մարդ։

1931-վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։

1934 —Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած  «մեծ արշավանքը»։

1944 —Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է  «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն նավի շունը։

1950 —տիբեթյան բանակի կապիտուլացիայից հետո չինական բանակն օկուպացրել է ամբողջ Տիբեթը։

1967– ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել  ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են մոտ 70 00 մարդ:

1981 - Անդրեաս Պապանդրեուն դարձել է Հունաստանի վարչապետ։

1992 —վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը։

1994 –Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզուման արդյունքում։


Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված