Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմաստիճանն էլ ավելի կնվազի․ որ մարզերում կշարունակի ձյուն տեղալ

Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ: Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։ Այս մասին հայտնել են Շրջական միջավայրի նախարարությունից։

«Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։

Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 մ3/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 մ3/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 մ3/վ-ից դարձել է 21.0 մ3/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 մ3/վ-ից բարձրացել է մինչև 25.3 մ3/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում»,-նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբանԳագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ․ 168.amՀայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թnւրքական կողմի հետ․ Սերգեյ Լավրով 24 ժամ առանց ջրի․ հասցեներՏՏ ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ ոստիկանությունՏիգրանաշենում դասը չսովորած երեխային ապտակել են․ մանրամասներԳարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են Երևանում 40 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներինՋերմաստիճանն էլ ավելի կնվազի․ որ մարզերում կշարունակի ձյուն տեղալՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Փյունիկի» դեմ «Նոայի» դիմումը. ինչ է հայտնի Ֆանսահայ հայտնի կոմպոզիտոր Կարպիս Ապրիկյանը մահացել է Ոստիկանությունը հորդորում էԱդրբեջանը Հայաստանին խաղաղության համար նոր նախապայմաններ է առաջադրել Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ Սարսափելի վթարի հետևանքով Ամուրի մարզում 4 հոգի է մահացելՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ. Կենտրոնական բանկՔյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկելԻ՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի ՄիրզոյանինԲաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Արմավիրում «Hyundai Veloster»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում Բուժական գյուղի դպրոցի մոտ 30-ամյա տղամարդու դի է կախված եղել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլանշետ Արխանգելսկում հրավառությամբ բեռնված բեռնատար է վթարվել. հայտնում են 3 զոհի մասինՌուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է «Առաջին զանգը». Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ցորենի գնման փոխարեն կարող է չինական բրինձ գնելՀոկտեմբերի 21-ից 36 ժամով գազ չի լինի«Կովկասյան դաշտ». ինչի՞ շուրջ պայմանավորվեցին Ռուսաստանը և Հայաստանը ԱՊՀ գագաթնաժողովումԹուրքիայում ավտոբուս է շրջվել․ 6 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 20-ըԱդրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ․ պատմության այս օրը (18 հոկտեմբեր) Բարձր փոխարժեքներ են սահմանվելՁյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք վայրերում ձյուն է տեղումԱնհետ կորել է Աստղիկ Կարապետյանը Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234. «Ժողովուրդ» Լարված վիճակ, հայհոյանքներ․«Հրապարակ» Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի. «Ժողովուրդ» Անվտանգային հատուկ միջոցառումներ․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ» Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ «Հրապարակ» «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են. «Ժողովուրդ» Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին․ «Հրապարակ» Ողբերգական դեպք՝ Սպիտակ քաղաքում․ կինը հայտնաբերել է ամուսնու դինԵրևանում 74-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը մեզ բոլորիս փակուղի է տարել՝ ջախջախելով Արցախի սուբյեկտայնությունն ու բանակցային գործընթացը․ Կարեն ԲեքարյանՎաղը հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. ՍուրենյանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումՖրանսիայի հարավ-արևելքում ջրհեղեղների պատճառով մոտ հազար մարդ է տարհանվելԼևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
Ամենադիտված