Լավրովը Ստամբուլում մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍտամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կանցկացնի նաև երկկողմ հանդիպումներ»,- ասել է Զախարովան՝ չհստակեցնելով, սակայն, հանդիպումները կողմերից որ մեկի հետ են կայանալու։
Հիշեցնենք՝ նախօրեին թուրքական կողմն էր հայտարարել, թե ակնկալում է կողմերի մասնակցությունը՝ Ստամբուլում «3+3» ձևաչափով հարթակի նիստին։
Ռուսաստանը հաստատել էր իր մասնակցությունը, ապա ՀՀ ԱԳ նախարարությունն էր հաստատել Արարատ Միրզոյանի մասնակցությունը այս ձևաչափով հանդիպմանը։