Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնճիռներից արագորեն ազատվելու արդյունավետ բնական միջոց

ՖՈՏՈ

Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետևանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արևից աչքերը կկոցելը:

Կնճիռների դեմ արդյունավետ միջոցներից են թրջոցները, բայց հիշեք՝ տաք թրջոցներին պետք է հաջորդեն սառը թրջոցները, որոնց շնորհիվ մաշկը հագենում է թթվածնով, և կնճիռները նվազում են: Մերսումը նույնպես կարգավորում է արյան շրջանառությունը, և ինչպես թրջոցները, այնպես էլ մերսումներն առաջնային կնճիռները վերացնելու դասական կանոններն են:

 

Բուսաբույժները խորհուրդ են տալիս տարբեր բաղադրատոմսեր, օրինակ՝ բուսական սառույցը (հանգստացնող զանազան բույսերի թուրմից) թեթև սահեցնել աչքի շուրջը՝ հոնքերի հատվածից բերելով դեպի քթարմատ, կարող եք նաև ամբողջ դեմքին քսել՝ պահպանելով մերսման ուղղությունները: Բուսական այս մերսումը հաղթահարում է ցանկացած խորության կնճիռները և մաշկին տալիս է իրական փայլ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կես լիմոնի հյութին խառնել մի պտղունց աղ, 1 ձվի սպիտակուց և լավ փրփրացնել, ապա քսել դեմքին:

20-25 գրամ խմորիչին ավելացնել արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ, կարող եք ավելացնել նաև կաթ, լավ հարել և քսել դեմքին: Այս դիմակը կնճիռներից ազատվելու լավագույն տարբերակներից է, արդյունքը հենց հաջորդ օրը կնկատեք, այս դիմակն օգտագործելուց հետո կտեսնեք, թե ինչ արագությամբ են հարթվում կնճիռները: Մասնագետներն առաջարկում են նաև սպիտակ չոր հացի կտորը խառնել տաք կաթի հետ և քսել դեմքին, կամ 1 ճաշի գդալ տաքացրած մեղրին խառնել 1 թեյի գդալ ցորենի ալյուր, փրփրացնել ձվի սպիտակուցով և քսել դեմքին: 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնել կես ճաշի գդալ տաք մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ, 1 թեյի գդալ սերուցք և 1 ճաշի գդալ տաք կաթ: Դիմակները դեմքին պահել 20-30 րոպե, դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով և քսել որևէ բնական եթերայուղ. մասնագետներն ասում են, որ մաշկի համար շատ օգտակար է նուշի եթերայուղը, ինչպես նաև՝ դեղձի ու ծիրանի: Մատների բարձիկներին կաթեցրեք եթերայուղը և նրբորեն քսեք կոպերին:

Դիմախաղից առաջացած կնճիռները (միմիկային) սովորաբար առաջանում են 18 տարեկանից: Այս տեսակի կնճիռների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում հետևյալ բաղադրատոմսը՝ հում կարտոֆիլն անցկացնել քերիչի մանր անցքերով, խառնել սերուցքի հետ և օգտագործել: 1 ճաշի գդալ բանանին ավելացնել նույնքան հալեցրած կարագ և քսել կնճիռներին: Ցանկալի է այս դիմակներն օգտագործել քնելուց առաջ:

Լույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»
Ամենադիտված