Ադրբեջանական կողմը հրաժարվել է․ Սիմոնյան- Գաֆարովա հանդիպում տեղի չի ունենա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, սոցցանցում գրառման միջոցով հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- նշված է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։