Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Այդ մասին գրել է նահատակված հայորդի Հայկ Մանուկյանի ընկերներից Սիմա Օհանյանը։ Նշենք, որ Հայկի ԴՆԹ-ն հաստատվել է 4 տարի անց եւ վերջին հրաժեշտը տեղի է ունենում նրա իսկ ծննդյան օրը։

Սիմա Օհանյանի գրառման մեջ ասվում է՝

«Գերին չի կարա հերոս լինի...»

Էս բառերը անցած 4 տարում, տարբեր առիթներով իմ դեմքին են շպրտել Հայկից տեղյակ ու անտեղյակ բազում մարդիկ։ Շպրտել են ու չեն հավատացել, որ ինքը ողջ ա, բայց ուժ չեն ունեցել դա իմ դեմքին ասելու։ Ուժ չեն ունեցել նույնիսկ աչքերիս մեջ նայելու։

Բայց էս գրառումն իրենց մասին չի։ Հերոսների մասին էլ չի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ հերոսներ չեն լինում։ Հերոսներին «պարգևատրում են» էդ կոչումով հետո, շատ հետո, մարդիկ, ում էդպես ա պետք։

Հայկը ոչ գերի էր ընկել, ոչ էլ հերոս դառնալու նպատակ ուներ։ Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Արտակարգ հումորով, հասնող, ընկերասեր ու մարդկանց մի հայացքից ճանաչող։ Հայկը ամեն մեկին իրեն մոտիկ չէր թողնում։ Ես ինձ բախտավոր էի զգում՝ էդ եզակիներից լինելով։ Հայկն իմ ծնունդը երբեք չէր շնորհավորում, ես էլ իրենը չշնորհավորեցի 2020 թվի հոկտեմբերի 12-ին (դե թող նեղվի ու գոնե մի անգամ էլ ինքը շնորհավորի)։ Էդ օրվանից Հայկը կապի դուրս չեկավ։

4 տարի ուշացել եմ, բայց ինչ արած՝ ծնունդդ շնորհավոր։

Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում։ 4 տարի պատկերացրել եմ, թե ինչպես պիտի կանգնեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ ու արդարանամ էս ամենի համար՝ տնայինը չարած աշակերտի նման (երանի գլուխս տանը մոռանայի)։ Բայց էդ օրը չի գա, որովհետև ես միշտ գերազանցիկ եմ եղել ու արդարանալու ձևերը չգիտեմ, իսկ դու ծնունդիդ օրով քեզ մեծ նվեր ես արել։

Մի քանի ժամից մենք քեզ 4 տարի ուշացումով կհանձնենք հողին, հետո ես նորից ինքնաթիռ կնստեմ ու կփախնեմ էս իրականությունից։ Իրականությունից, որը 6 տարի առաջ միասին ենք ստեղծել՝ իրար թիկունքի կանգնած։ Իրար հավատալով։ Ներողություն քեզնից պիտի խնդրե՞մ, թե՞ պահանջեմ։ Իսկ ո՞վ ա երբևէ մեղավոր եղել երազելու համար։ Սիրուն ու խաղաղ հայրենիք երազելը մեղք ա՞։ Փաստորեն հա։ Ինչևէ։

Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Աշխարհի կենտրոնը մեզնից խլել են, չկա էլ, մեզ աշխարհի ծայրն ա մնացել։ Կհանդիպենք էնտեղ»։

Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Վինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Սոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում․ Արաղչի Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփական ծրագիրը․ Իրանի Գերագույն խորհուրդ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում խախտումներ են հայտնաբերվել 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին Այդ մակարդակի ակումբ չեմ գնա․ Սպերցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա Կրասնոդարից Վարդապետյանը ԱՄՆ պաշտոնյայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին Հանրապետությունում սպասվում է ձյուն Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներԻրանը երկու շաբաթով կբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար 800 նավ մնացել է Հորմուզի նեղուցում. Bloomberg Արտառոց դեպք՝ «Շառլոտ» ակումբումԿարևոր.Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգումԱյսօր և վաղը երկար ժամանակով գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ… տետր«Մերձավոր Արևելքի հակամարտությունը սպառնում է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերին» «Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո» 24-ժամյա ջրանջատումներ կլինենԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն ՃՏՊ՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կա վիրավորԵրևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը․ պատմության այս օրը (08 ապրիլ)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԽոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին լույս չի լինելու Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի ԳալյանինԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԿոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ» 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»
Ամենադիտված