Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» մակարդակի, կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի ընդ որում առանց ընդհատումների արդեն շուրջ 17 ժամ։ Այս պահին G5-ի մակարդակի փոթորիկի նշաններ չկան (նոր պլազմահի ժամանումը դեռ չի նկատվել), բայց ֆոնային ակտիվությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դեռ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ:
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։
Աղբյուրը՝ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն