Պուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանին «դիվանագիտական նվեր» է փոխանցել՝ երկու երկրների բարեկամության 75-ամյակի կապակցությամբ, ինչը զայրացրել է ԱՄՆ իշխանություններին: Այս մասին հայտնում է NetEase գործակալությունը։
«Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցության խորացումն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ իշխանությունների մոտ», -ասել է ՄԱԿ-ում Քենիայի նախկին մշտական ներկայացուցիչ և Նյու Յորքի համալսարանի Միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Մարտին Կիմանին: Նա նշել է, որ համագործակցության ամրապնդումը մարտահրավեր է նետում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների թուլացող գերիշխանությանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը անցել են ժամանակի փորձությունը, նրանց հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը և այժմ դրանք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահություն է հայտնել, որ դրական միտումը կշարունակվի: