Պրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշումներով սահմանվել են Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը:
Մասնավորապես՝ սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։
Ատեստավորման արդյունքներով պայմանավորված՝ պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Արդյունքում հնարավոր կլինի գործնականում սկսել պրոբացիայի համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի նաև պրոբացիայի ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի Պրոբացիայի ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: