Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իվանը ծնվել է 1991 թ.-ին Արծվաշենում, 1992 թ.-ին բռնի տեղահանվել ենք, բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Մանկության տարիներին շատ ակտիվ, աշխույժ երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչները ժողովների ժամանակ միշտ մատնանշում էին նրա առաջադիմությունը և ակտիվությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետլանան՝ Իվանի մայրիկը:

Նշում է՝ որդին ավելի հասուն տարիքում իրեն բիզնեսի մեջ էր պատկերացնում: «Բայց ինչ-որ բան չստացվեց, հետո մտափոխվեց: Դպրոցից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ վոլեյբոլի բաժին, չնայած նախընտրում էր բասկետբոլը: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց բանակ»: Իվանը նախ ծառայել է Քանաքեռի զորամասում, իսկ հետո՝ պաշտպանության նախարարությունում: «Ծառայությունը լավ է ընթացել, ընկերներ էր ձեռք բերել: Նախարարությունից մեզ նամակ ուղարկեցին, որտեղ նշվում էր, թե որքան լավ զինծառայող է Իվանը: Նա ավագ սերժանտ էր: Բանակից զորացրվելուց հետո շարունակեց և ավարտեց ուսումը բուհում: Դպրոցից առաջարկ ստացավ, որ աշխատանքի անցնի այնտեղ, բայց չհամաձայնեց: Փնտրտուքների մեջ էր, թե ինչով զբաղվի»:

Տիկին Սվետլանան ասում է՝ որդին շատ ընկերասեր էր, շրջապատում հարգանք էր վայելում: «Ընկերական շրջապատում, գյուղում անուն ու հարգանք ուներ: Դա միայն ես չեմ ասում, ցանկացած մեկը կարող է հաստատել իմ այս խոսքերը: Հարգված ու սիրված տղա էր: Սիրում էր նաև իր հայրենիքը»: 2020 թ.-ին համավարակի տարածման շրջանում էր, երբ Իվանը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության, որն անցնում էր Ճամբարակի տարածաշրջանում: «Մի քանի ամսվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Իվանը ծառայում էր մեզ մոտ, բայց երբ պատերազմն սկսվեց, իրենց 11 հոգանոց խումբը տեղափոխեցին Քարվաճառ: Տղաներն Աղդակ բարձունքում են եղել, մարտնչել թշնամուն դեմ հանդիման»: Այդ օրերի մասին շատ պատմություններ Իվանի ընտանիքին հասել են ողջ մնացած տղաների շնորհիվ: «Իրենց 11 հոգանոց խմբից 7 հոգին զոհվել են»:

Պատերազմի առաջին օրերից Իվանը մասնակցում էր ռազմական գործողություններին: «Իրադարձություններն այսպես են ծավալվել: Պատերազմն սկսվելու հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ: Իրենց հրամանատարը, սակայն, վերցրել է տղաների իր խմբին ու վերադարձել: Բայց այստեղից կրկին հրաման են տալիս, և ստացվում է, որ իրենք երկրորդ անգամ են մեկնում մարտադաշտ: Եթե պատերազմն սկսվելու օրերին Քարվաճառի հատվածը թեժ էին որակում, ապա, երբ տղաները երկրորդ անգամ են ռազմի դաշտ հասնում, պայքարն ավելի թեժացած է լինում: Այո, Քարվաճառն ամենաթեժ ու վտանգավոր հատվածներից էր: Մարտադաշտում եղած ժամանակ Իվանս միշտ զանգահարում էր: Երբ փոքր տղաս տանն էր լինում, իրեն էր զանգահարում: Այդ ժամանակ նա էլ էր պայմանագրային զինծառայող, բայց իրեն մարտի դաշտ չտարան, դիրքերում էր: Երբ արդեն եղբայրն էլ էր դիրքերում, Իվանս տուն էր զանգահարում, գիտեր, որ անհանգիստ եմ: Մինչև երկրորդ անգամ գնալը զանգեց, հարցրեցի՝ Իվա՛ն ջան, ո՞նց ես, ի՞նչ կա: Բնական է, գիտեինք, որ արդեն պատերազմ է, բայց որ ինքն այդ պատերազմի մեջ է, տեղյակ չէի: Իվանը մեզ չէր ասել, որ մարտի դաշտում է, կարծում էի, թե մեր մոտի դիրքերում է: Այդ մասին միայն ամուսնուս եղբոր տղան է իմացել, միայն իրեն է հաջողություն ասել: Իմ հարցին այսպես արձագանքեց՝ էլ չգիտեմ, թե ոնց եմ: Միայն այդքանն ասաց, ու ես էլ իրենից զանգ չստացա: Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին: Շատ անհանգիստ էի, անընդհատ իրեն զանգում էի, ու չէր պատասխանում»:

Իսկ հետո ընտանիքը սկսում է փնտրել որդուն: «Հոկտեմբերի 2-ից իրեն փնտրում էինք, լսեցինք, որ Իվանը վիրավոր է, Երևանում է, «Էրեբունի» հիվանդանոցում: Գնացինք հիվանդանոց, բայց այնտեղ չէր: Երևանի բոլոր հիվանդանոցներում իրեն փնտրել ենք, բայց որևէ տեղ չգտանք: Հետո մտածեցի, որ եթե Քարվաճառից են իրեն տեղափոխել, մեծ հավանականությամբ Մարտունիում է: Բայց չէի էլ մտածում, որ արդեն զոհված կլինի: Հետո գնացինք Մարտունի, բայց մեզ ասացին, որ իրենց մոտ նման մարդ չկա: Մեր ծանոթն ու ամուսինս ուզում էին դիահերձարան մտնել, բայց թույլ չտվեցին՝ ասելով, որ Իվանի համար արդեն իսկ մեծ թվով մարդիկ են եկել, հարց ու փորձ արել, իրենց մոտ նման մարդ չկա: Հետո մեր հետ գնացած վարորդին թույլ տվեցին ներս մտնել: Նա ճանաչել էր Իվանին, բայց մեզ ոչինչ չասաց: Ուշ գիշեր էր, երբ տուն հասանք, որ առավոտյան նորից գնանք արդեն ուրիշ հիվանդանոցներում Իվանին փնտրելու: Առավոտյան արդեն ամուսնուս եղբայրը եկավ ու լուրը հայտնեց»: Իվանը զոհվել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառի Աղդակ բարձունքում: Ապրելու ուժի մասին: «Հավատացեք՝ որևէ բան էլ ուժ չի տալիս: Ապրում ենք, բայց չենք ապրում, կանք, բայց չկանք: Իվանս մեզ մոտ է, իրեն հաճախակի՝ ամեն օր այցի ենք գնում, ու այսպես էլ մեր կյանքը շարունակվում է: Իվանը ուզում էր պատերազմը վերջանալուց հետո նշանվել, անգամ ընկերներին ասել է՝ ինձ փրկեք, որ գնամ նշանվեմ»:

Հ. Գ. - Իվան Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, պաշտպանության նախարարության, ՀԿ-ների կողմից: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է 2020 թ.-ին անմահացած հերոսների անուններով, որոնց թվում է նաև Իվանը: Նա հուղարկավորված է Դրախտիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»
Ամենադիտված