Նախկինում դատված 34-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը խուլիգանական հայհոյանքներ է տվել իր հասցեին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի դատախազության դատախազ Թումասյանի որոշմամբ ոստիկանության Կումայրիի բաժին փոխանցված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Ասմարյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Ասմարյանը հայտնել է ոստիկանությանը, որ մայիսի 4-ին, ժամը 11։30-ի սահմաններում, ինչ-որ հարցի շուրջ դիմում է փորձել ներկայացնել Գյումրու քաղաքապետարան, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցը, ում ինքը չի ճանաչել, դուրս է հրավիրել քաղաքապետարանից և մի քանի րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ տվել իր հասցեին։
Շարունակությունն՝ այստեղ.