Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Տրենտի դեպքում «Ռեալը» մտադիր է վարել նույն ռազմավարությունը, ինչ «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի, այն է՝ սպասել մինչև հունվար, որպեսզի սկսի բանակցությունները խաղացողի հետ՝ առանց որևէ կանոն խախտելու։
Նշվում է, որ «սերուցքայինների» այս որոշումը պայմանավորված է թիմի աջ պաշտպան Դանի Կարվախալի վնասվածքով, որը շարքից դուրս է մնացել մոտ մեկ տարով։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Տրենտը «Լիվերպուլի» կազմում 7 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։