Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին կազմակերպել խաղաղության գագաթնաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվելյանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1954 – ծնվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը բեմից իջնելով դահլիճ ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերն անմիջապես ընդհատվել է:

2011-Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել` բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013-վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016-Առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017-Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019-Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունն այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ:

2022- քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը հայտարարել է իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին:

-Վահագն Հովակիմյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3761մ․թ․ա․ —ըստ հուդայիզմի սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ․թ․ա․—ըստ մակեդոնական օրացույցի այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ․թ․ա․ 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան կայսրության նկատմամբ։

1604-վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 —կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 —ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել են ավելի քան 30 ֆրանսիական թագավորներ, ինչպես նաև ըստ լեգենդի 5-րդ դարում դրանով օծվել է  ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 —Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը՝ կոպիրովկան։

1826 —ԱՄՆ-ի Մասսաչուսետում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 —Վիենայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 —կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 —Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 —առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։

1944 —ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնություն են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված Ազգերի Կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին:

1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1971 - Օմանն անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 —ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան սահմանադրությունը։

1987 - սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը:

1993 —Ռուսաստանում № 1-ին պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար:

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

2023– ՀԱՄԱՍ–ի կողմից սկսցվել է լայնամաշտաբ ներխուժումը Իսրայել:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված