Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնօրաննի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Արխիվի աշխատողի օր, Ղազախստան՝ Հաշվապահի և աուդիտորի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մ.թ.ա. 69 – Երրորոդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը վերջինս պարտություն է կրել և որպես արդյունք գրավվել է մայրաքաղաք Տիգրանակերտը և սկսվել է քայքայվել կայսրությունը:

1849 – վախճանվել է  հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը կամ Լազարյանը։

1875 – ծնվել է ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը:

1900 – ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։

1922 - ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։

1935 – վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը:

1940 - բացվել է Երևանի բուսաբանական այգին։

1977 – առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:

1982 – ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը:

2003 - կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ: 

2005 - Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:

2014 - Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև «ԲՀԿ»-ն:

2016 - Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։

2019 - Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են  Քիմ Քարդաշյանը իր  քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձիք։

2020 - Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին:

2022 - Պրահայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, հանդիպել են ունեցել  Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

105 մթա - Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։

23 - վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։

1459 - ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը, որը հանդիսանում է առաջին գլոբուսի ստեղծողը։

1536 - անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական  բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն լեզվի թարգմանիչ Ուիլյամ Տինդեյլը։

1683 - առաջին գերմանացի վարաբնակիչներն են հասել Ամերիկա (Փենսելվանիա) և հիմնել են Գերմանթաուն բնակավայրը։

1732 - ծնվել է անգլիացի աստղագետ Նեվել Մասկելայնը, որը առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։

 1769 – անգլիացի  ծովագնաց Ջեյմս Կուկը ափ է իջել Նոր Զելանդիայում:

1773 – ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։

1790 - ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։

1822 - վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմինիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։

1846 - ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։

1866 - տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը, Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլլար։

1888 – ծնվել է  ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։

1889 – Փարիզում բացվել է հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:

1908 - Կրետե կղզինն հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։

1933 – ծնվել է  վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Զաքարե Փալիաշվիլին։

1939 - Երկրորոդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերմախտի բանակի լեհական գործողությունը ավարտվել է Լեհաստանի կապիտուլացիոյով։

1948 - Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1960 – տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:

1973 - սկսվել է արաբ-իսրաելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմը)։

1981 - սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։

1986 - Գարրի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։

2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։

2004 - ջուր է իջեցվել  «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։

2010 - սկսել է գործել լուսանկարների փոխանակման  «Instagram» հավելվածը։

2018 - վախճանվելէ իսպանական կատալոնացի օպերային երգիչ Մոնսերրատ Կաբալիեն։ 

Կ.Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված