Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար խախտում են ՀՀ Սահմանադրությունը, բայց գրեթե բոլոր դեպքերում կամ պատասխանատվությունը թղթերով գցում են ուրիշների վրա, կամ էլ պետական համակարգի տարբեր պաշտոնյաների, դատավորների դարձնում իրենց հանցակից՝ հետագայում ավելի ծանր պատասխանատվությունից խուսափելու համար։

Սահմանադրական դատարանն օրեր առաջ հրապարակել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։ Ըստ մասնագետների, ավելի խայտառակ որոշում անհնար էր պատկերացնել։ Մասնավորապես, առ ոչինչ է համարել Հայաստանի «ծննդյան վկայականը»՝ Անկախության հռչակագիրը։ Ադրբեջանն Իլհամ Ալիևի և այլ պաշտոնյաների բերանով պարբերաբար պահանջում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սահմանադրությունից հանել նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը, որով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Փաշինյանն էլ ավելի հեռուն է գնացել Ալիևի պահանջները կատարելու հարցում, ՍԴ դատավորների ձեռքով որոշել է, որ Հռչակագիրը պարզապես անիմաստ թղթի կտոր է։ «Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի»,- իրավական փաստաթղթում զեղումներ են արել ՍԴ դատավորները, բացի Հրայր Թովմասյանից, ով հատուկ կարծիք է գրել և դեմ քվեարկել։

ՀՀ Սահմանադրության դեմ այս ոտնձգությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու հարցում որևէ կարմիր գիծ չունի։ Ազգային հպարտության տրիբունալն օրեր առաջ հրապարակած որոշման մեջ նշել էր, թե Փաշինյանն ու իր թիմը խստագույն պատժի են արժանանալու Սահմանադրությունը խախտելու համար։

Իսկ ինչն է առիթ հանդիսացել, որ իշխանություններն սկսել են ափալ-թափալ ձևախեղել Սահմանադրությունը, նամանավանդ, որ վերոշարադրյալ մեկնաբանությունը սահմանազատման գործընթացի հետ որևէ առնչություն չունի և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։

Օրեր առաջ կարևոր հայտարարություն էր արել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ում խոսքերով ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և այսօր էլ է գործում նույն Սահմանադրությունը դրանից բխող պատասխանատվությամբ։ «Այսօր էլ Սահմանադրությունն ասում է, որ Արցախը կա, և Հայաստանն անվտանգության երաշխավորն է։ Ճիշտ է, մենք հասկանում ենք, որ այս պահին այնտեղ հայեր չկան, դուրս են եկել, բայց օրենքը դա է ասում։ Նա իրավունք չուներ հրաժարվել Արցախից և չունի։ Դա Սահմանադրության կոպիտ խախտում է, որի համար պատասխան է տալու»,- նշել է գեներալ-մայորը։

Ըստ Կարապետյանի, սահմանազատման հարցում էլ քաղաքական իշխանություններն իրենց վրայից գցել են այդ պատասխանատվությունը։ «Որովհետև հասկանում են, որ վաղը կանգնելու են պատասխան տալու անհրաժեշտության առաջ, ասելու են, որ դա իրենց իրավասություններից դուրս էր։ Շատերը կասեն՝ համաձայն չեմ եղել, ԳՇ պետն է որոշել, կամ մյուսները»,- նշել է գեներալ-մայորը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ «Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ պատասխան են տալու»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության, Կարապետյանի այդ անխոցելի փաստարկը խառնել է իշխանության պլանները, և ի դեմս Սահմանադրական դատարանի անհեթեթ փաստաթղթերի իշխանությունները սկսել են իրենց համար ալիբիներ կուտակել։ Հասկանալով, որ պատասխանատվությունն անխուսափելի է Փաշինյանը ձգտում է ձևախեղել Սահմանադրությունը միաժամանակ պրոցեսին ներգրավելով իր որոշումները վավերացնող տասնյակ անուններ։

Մի գեղեցիկ օր նա պարզապես բոլորին կուղարկի բերդեր հայտարարելով արդյո՞ք վարչապետը միակ պատասխանատուն է։

Այնպես որ, պատրաստվեք, տիկնայք և պարոնայք։ Պատասխան տալու պահը մոտենում է։

Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան
Ամենադիտված