Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարնների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1139 —11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում (ներկայիս Ադրբեջանի տարածք), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։

1915– Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով նահանջել։

1919– ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։

1930– ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։

1934– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։


1985– վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։

2003 –վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։

2006-Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը: 

2010-Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի Մայր տաճարում:

2011- ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։

2020-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: 

2023- Ավարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը, բռնագաղթածների թվաքանակը կազմել է 100480, Արցախի Հանրապետության տարածքում մնացել են մի քանի տասնյակ հայ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1207 –ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալլալեդին Ռումին։

1399 —Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1452 —գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչ»-ը։

1630 —Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։

1715 —ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա էտիեն դե Կոնդիլյակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։

1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։

1799 —ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։

1809 —ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։

1846 — Չարլտոնում (ԱՄՆ, Մասսաչուսետս նահանգ) բժիշկ Ուիլյամ Մորտոնն աշխարհում առաջին անգամ ատամ է հանել որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։

1882 —Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրոկայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատ։

1895 - Մադագասկարն անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։

1897 –վախճանվել է միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ Թերեզ Լիզյոացին, որն այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որն արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։

1901 —ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։

1902 —արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։

 1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը։

1929-Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով՝ 75 վայրկյանի ընթացքում նա կտրել անցել է 3 կիլոմետր։

1954 —անցնելով բոլոր փորձարկումները մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։

1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։

1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։

1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։

1999 —սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2005– դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։

2009 —Եվրոմիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։ 

2015 —Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

2022 —Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանն ըստ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների այդ մարզերն ընդգրկել է ՌԴ կազմում:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված