Ֆրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ավիահարվածները Լիբանանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան կոչ է արել անհապաղ դադարեցնել իսրայելական ավիահարվածները Լիբանանում՝ նաև հայտարարելով, որ դեմ է Իսրայելի պաշտպանության բանակի ցանկացած ցամաքային գործողությանը Լիբանանում:
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն նաև Լիբանանի «Հեզբոլլահին» և Իրանին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հետագայում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածի արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլան։