Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելն օդային հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի շենքերից 500 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքին, Reuters-ին հայտնել է անվտանգության աղբյուրը՝ հավելելով, որ դա օդանավակայանին մինչ այժմ ամենամոտ հարվածն էր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի վայրում ավտոմեքենաների վերանորոգման համար բազմաթիվ ավտոտնակներ են եղել։ Լիբանանի Middle East Airlines ազգային ավիաընկերության ղեկավար Մոհամմադ ալ-Հաութը հայտնել է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով։
«Բեյրութի օդանավակայանը չի ենթարկվում հարձակման, այնտեղ զենք չկա»,- գործակալությանը ասել է ալ-Հաութը: