Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ սուրբ մի՛ կոչեք». 5-ամյա հայուհուն որդեգրած ամերիկուհու հուզիչ պատմությունը

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Վերջերս ամերիկուհի Քրիսթլ Քափփերը հոդված է հրապարակել իր ընտանիքի և իրենց որդեգրած աղջկա՝ Գայանայի մասին:

«Մի րոպե, այսինքն՝ դա իմանալով հանդերձ՝ դու գնացել ես այդ քայլի՞ն»: Այսպես ասաց ընկերներիցս մեկը, ում հետ վերջերս եմ ծանոթացել, իսկ ես պատասխանեցի. «Իսկ դո՞ւ ինչ կանեիր, եթե նույնը քո աղջկա հետ պատահեր»: Նա մի քանի վայրկյան լուռ նայեց ինձ, ապա շշնջաց. «Դու ու ամուսինդ ուղղակի սուրբ եք»:

Այս կնոջ մտահոգություններն այն մասին էին, որ մենք որդեգրել ենք 5-ամյա Գայանային, ով Հայաստանից է, ի ծնե ունի նյարդային խողովակի ճեղքվածք, գլխուղեղային ջրակալում և սկոլիոզ: Նրա մոտ աճի հորմոն գրեթե չի արտադրվում, ինչի պատճառով համարյա 6 տարեկան հասակում նա ֆիզիկապես իր 15 ամսական եղբոր չափ է: Գայանան ինքնուրույն չի կարողանում կանգնել կամ քայլել. նրան շուրջօրյա բժշկական խնամք է հարկավոր:Image may contain

Ես ու ամուսինս՝ Նիքը, երիտասարդ ենք, կրթված, եղել ենք աշխարհի տարբեր ծայրերում, կարճ ասած՝ միջին խավի մարդիկ ենք: Նիքը ծառայում է ռազմական օդային ուժերում, ու այդ պատճառով հազվադեպ ենք իրար գլխի հավաքվում, պարբերաբար տեղափոխվում ենք, մի տեղից մյուսը գնում… Շատ ենք սիրում մրցավազքերի գնալ. ակտիվ կյանք ենք վարում (Նիքը երազում է մի օր մասնակցել American Ninja Warrior ժամանցային ծրագրին): Բացի այդ՝ երեխա որդեգրելով մենք ամբողջությամբ ծախսեցինք մեր խնայողությունները: Կարծում եմ՝ կարիք չկա խոսելու այն մասին, որ մեր նոր «չաչանակին» որդեգրելուց առաջ էլ բավականին զբաղված էինք մեր երեք 3-8 տարեկան երեխաներով (մանավանդ, որ տեղյակ էինք նրա ֆիզիկական վիճակի մասին):Image may contain

Մեր ընտանեկան պատմությունն իմանալուց հետո շատերի կողմից հաճախ արժանանում ենք անհարկի քծնանքի կամ նկատում նրանց դեմքի կասկածամիտ ու չհավատող արտահայտությունները: Մարդիկ ուղղակի չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք ինքներս ենք որոշել գնալ այս քայլին ու անգամ վճարել ենք այսպիսի կյանք ունենալու համար: Միգուցե արդեն պետք է սովորած լինեի, քանի որ միշտ ականատես եմ եղել, թե քույրերիս որդեգրելու համար ինչպես էին բոլորը ծնողներիս գովեստի խոսքեր շռայլում:

Բայց չէ, ինձ համար դա նորմալ չէ: Ահա թե ինչու:

Եկեք անկեղծ լինենք. ես ու Նիքը բազմաթիվ թերություններ ունեցող զույգ ենք: Հաճախ ենք վիճում, թե ինչպես պետք է պատժել երեխաներին: Երբեմն անգամ բարկությունից բղավում ենք: Մի անգամ այնքան զբաղված էինք, որ Գայանային մասնագետի մոտ տանելիս մոռացել էինք վերցնել նրա ուղեգիրը: Գայանան իսկապես շատ համովիկ երեխա է, բայց դա միշտ չէ, որ կոմպենսացնում է մեր դյուրագրգիռությանը: Մենք հայերեն չգիտենք, ոչ էլ նախկինում որդեգրելու փորձ ունենք:Image may contain

Գայանային որդեգրելիս իսկապես շատ էինք վախենում: Ես ու Նիքն ի սկզբանե գիտեինք, որ ինչպես մենք ենք իրար համար ստեղծված եղել, այդպես էլ Գայանան պետք է մեր ընտանիքի անդամը լիներ: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ էր:

Դե, բնականաբար, միշտ մտածել ենք այն մասին, որ գուցե դեռ լիովին պատրաստ չենք այդ քայլին գնալու համար: Նաև վախի զգացում ունեինք, թե ինչպիսի զարգացում կունենա Գայանայի առողջական վիճակը, սակայն երբեք չենք մտածել, որ միգուցե չկարողանանք լավ ծնողներ լինել նրա համար:

Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք սուրբ չէ. բոլորս էլ գործել ենք սխալ արարքներ և ունենք մեր թերությունները: Այնպես ստացվեց, որ ես ու Նիքն ամեն անգամ մի կաթիլ վախ զգալու դեպքում ասացինք «այո» և հաղթահարեցինք դրանք: Միշտ փորձել ենք առաջ շարժվել, շարունակ փորձել, շարունակ սովորել և ինքներս մեզ բարելավել: Այդ ամենից խուսափելն ու թաքնվելը մեր կողմից Գայանայի հանդեպ գործած ամենամեծ սխալը կլիներ, որը մեզ հաստատ ամբողջ կյանքի ընթացքում կհետապնդեր և երբեք հանգիստ չէր տա:

Image may contain

Վստահ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր մեզ «սուրբ» են կոչում՝ ասելով, թե իրենք երբևիցե չէին կարող դա անել, իրականում կարող են: Առողջական խնդիրներով երեխա որդեգրելու համար մեզ պատվի արժանացնելով մարդիկ ցանկանում են ասել, որ երբեք չեն անի դա: Ըստ էության՝ դա պատրվակ է նրանց համար, որպեսզի խուսափեն դժվար ուղուց. «Միայն Նիքի և Քրիսթլի նման սուրբ մարդիկ կարող են երեխա որդեգրել, բայց քանի որ ես սուրբ չեմ, նշանակում է՝ չեմ կարող»:

Հենց սա է ամենամեծ խնդիրը. մեզ սուրբ կոչելով՝ մարդիկ փակում են բոլորը դռներն այն երեխաների առաջ, որոնց ներկայությունը իրենց ընտանիքներում կարող է օրհնություն լինել:Image may contai

 

Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվումԱնգելա Մերկելը ընդունել է, որ իր կառավարման տարիներին պաշտպանական ծախսերը բավարար չափով չեն աճելՍարի թաղում «Վոլգա»-ն բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Փnխհրաձգnւթյnւն՝ ԱՄՆ Տոլեդո քաղաքում, կան վիրավnրներ Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում. Սպերցյան Կոտայքի մարզում «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ hրդեհ է բռնկվել «Kia Forte»-ումԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք Թուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըԹուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըՀորոսկոպ. Հին աստղագուշակությունն ու Լիլիթը Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել ՀայաստանՀայաստանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ի՞նչ հետևանքներ կունենա դաՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ PoliticoԻրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ Ռուբիոյի բլիցկրիգը Հայաստանում. Փաշինյանին հանձնարարվել է կառուցել «երկրորդ Ուկրաինա»Դավթաշենում «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավnրԴա կլինի ինչպես Ուկրաինայի հետ. Ինչո՞ւ է Արևմուտքին անհրաժեշտ Փաշինյանի հաղթանակըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքումԵՄ հանձնաժողովը խոստանում է խստացնել ռուսների համար վիզաների տրամադրումը Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Վթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասինԾաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ ԱՄՆ-ն ու Իրանը դարձյալ հարվածել են միմյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ամենադիտված