Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական տվեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Այդ մասին նա անձամբ է հայտնել՝ սոցցանցի իր էջում գրելով․ « ․․․ Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը՝ սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»: