Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց․ պատմության այս օրը (26 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հակաբեղմնավորման համաշխարհային օր, Եվրամիություն՝ Լեզուների օր, Էկվադոր՝ Ազգային դրոշի օր, Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724- Երևանի խանը համաձայնվել է բանակցություններ վարել թուրքերի հետ և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր:

1869– ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։

1890– ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1895– Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են  հայ բնակչության ջարդեր:

1952 – ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը:

1954 – վախճանվել է 1945 թվականից Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1959– Երևանում կայացել է  «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլն:

1967 – ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը:

2000-կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը:

2001-Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

2002- 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏել»-ը սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում:

2006- հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանն է հանձնվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը:

2013- վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

2019-կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։

2020- Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, որը նշան է մոտալուտ պատերազմի:

2021- տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1141 —ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջեվին:

1181 —ծնվել է իտալացի քարոզիչ, ֆրանցիսկյան օրդենի հիմնադիր ֆրանցիսկ Ասսիզացին:

1580– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը վերադառնալով Պլիմուտ ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման ճանապարհորդությունն էր Մագելանից հետո:

1641 —ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը:

1789 —ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել, որը եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը:

1849 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովը:

1868- վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը:

1877 –ծնվել է  շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն:

1887 —էմիլ Բերլիներն արտոնագրել է գրամմոֆոնը:

1888– ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը:

1898 –ծնվել է  ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1908 —տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը: Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պլիսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը:

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են  ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից:

1944 – ծնվել է հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար Անդրաշ Ադորյանը:

1945– վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը:

1950- Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։

-Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1960-ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է  4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի նախագահ ֆիդել Կաստրոն:

1961- Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը:

1977 —Ուկրաինայում առաջին հոսանքն է տվել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:

1981 – ծնվել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

2003 – փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը:

2008 —Մոնղոլիայում բացվել է Չինգիզ խանի աշխարհում ամենամեծ արձանը:

2016 —Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում:

2019- վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

2020-Խարկովի արվարձաններում գտնվող Չուգև տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող, ինքնաթիռում գտնվողներից մեկը կենդանի է մնացել:

2022 —Ռուսաստանի Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկիչի կողմից, զոհվել է 13 անձ՝ ներառյալ 7 երեխա, հարձակվողն ինքնասպանություն է գործել:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված