Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Նիկոլն ուրախությունից փայլում է, ուրեմն մենք շուտով խորապես տխրելու ենք.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ:

Դժվար չէ կռահել, որ «այցելել» բառը հատուկ ենք ընդգծել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը գնացել են Նյու Յորքում գտնվող երկնաքեր շենքերից մեկը, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, «Թուրքիայի տունը»: Այն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ են գտնվում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուքիայի հյուպատոսությունը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հակահայկական քայլերը, ծրագրերը, գործընթացները թուրքական հատուկ ծառայությունները համակարգում են նշված վայրից: Եթե ավելի պարզ ու կոնկրետ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք Էրդողանի հետ հանդիպել են թուրքական տարածքում, Թուրքիայի «դաշտում»՝ այսպես ասած, ինչը հատուկ շեշտադրվում է թուրքական լրատվամիջոցներում: Սխալ է կարծել, թե դա պատահականություն է կամ, առավել ևս, մանրուք: Նման հարցերում, այն էլ՝ Թուրքիայի հետ կապված, չեն կարող մանրուքներ լինել:

Իսկ թուրքական կողմը հանդիպումն իր տարածքում կազմակերպելով, կարող եք չկասկածել, ցանկացել է դրան հավել յալ՝ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ ցավոք նաև Հայաստանն ու հայությանը նվաստացուցիչ վիճակի մեջ դնելու իմաստ հաղորդել: Թեպետ, թուրքերը կարող էին և չչարչարվել դրա համար, քանի որ այդ հանդիպման կադրերը, լուսանկարները ինքնին խոսուն են. Փաշինյանը սիրահոժար արել է իրենից պահանջվածը: Հենց միայն այն պատկերը, որտեղ երևում են Էրդողանն ու վերջինիս գիրքը խանդաղատանքով, կարելի է ասել՝ ջերմորեն կրծքին սեղմած ու երջանկությունից ուղղակիորեն փայլատակող Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից խոսուն է: Կրակի վրա լրացուցիչ յուղ է լցնում այն, թե երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Իսկ այն տեղի է ունեցել հենց նույն Թուրքիայի, նույն Էրդողանի ու նրա տրամադրած «բայրակթարների», «F-16»-երի, թուրքական զինվորականության ներգրավման միջոցով Արցախի ու Հայաստանի դեմ սկսած պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին:

Ավելին, դա տեղի է ունեցել ընդամենը 1 տարի անց այն բանից հետո, երբ նույն Էրդողանի գործադրած ջանքերով ևս իրականացվեց Արցախի աննախադեպ ու ամբողջական հայաթափումը, պարզ ասած՝ Արցախի հայության դեմ ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Եվ ահա, այդ ոճրագործությունից ընդամենը 1 տարի անց Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, «Թուրքիայի տանը» հանդիպում է Էրդողանին, նկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, ու ընդհանրապես... Հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի «ելույթի» մասին: Հայաստանի այսօրվա իշխանության ղեկավարը, որ իր պաշտոնավարմամբ, ընդունած որոշումների ու դրանց հետևանքով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին անթիվ աղետներ, կորուստներ ու նորանոր սպառնալիքներ է բերել, գնացել, հասել է Նյու Յորք, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է, թե եկել է ասի, որ... «ապագա կա, կա ապագա»: Ավելի մեծ ծաղր հազիվ թե կարելի էր հորինել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս հանդեպ, այլև բանականության, իրականության նկատմամբ:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից «հիշեց», որ «ապագա կա»-ն եղել է իր նախընտրական կարգախոսը: Այո, 2021-ի ամռանը, արտահերթ ընտրություններով վերարտադրվելիս, նա հենց այդ կարգախոսն էր առաջադրել: Ըստ որում, հիշեցնենք, որ նա հայտարարում էր նաև, թե՝ Արցախի համար էլ կա՛ ապագա: Ինքն էր հայտարարում, այլ ոչ՝ «նախկինները», «դաշնակիցները», ՀԱՊԿ-ը կամ այլմոլորակայինները (սա հատուկ նիկոլապաշտների համար ենք նշում): Դրանից անցել է ավելի քան 3 տարի: Արցախը Փաշինյանը ոչ միայն բացեիբաց ուրացել է, այլև մատնել ծանրագույն, հնարավոր է, անգամ անդառնալի աղետի: Հիմա Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, հիմա Ադրբեջանի բանտերում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այդ ամենի մասին ՄԱԿ-ի ամբիոնից որևէ բան ասա՞ց Փաշինյանը: Իհարկե, ոչ...

Փոխարենը նա Թուրքիայի նախագահի հետ երջանիկ ժպտում է: Իսկ երբ Փաշինյանը ուրախ-ուրախ ժպտում է, դա նշանակում է, որ հայերս շատ շուտով տխրելու առիթների պակաս չենք ունենալու... Հ.Գ. - Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Իմացեք, եթե չգիտեք. «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»: Ավելորդ մի՛ չարչարվեք՝ հեղինակին պարզելու համար: Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է, կոնկրետ՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին (այո, 44-օրյայի 5-րդ օրը) արված գրառումն է: Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Ամենադիտված