Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։