Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ քաղաքացիները կարող են մոռանալ ռուսաց լեզուն: Դժվար է հավատալ դրան, քանի որ այդ երկրի մարդիկ լավ ռուսերեն գիտեին և օգտագործում էին այն այնպես, ինչպես ոչ ոք: Մենք սովոր ենք նրանց մեղմ ու մեղեդային առոգանությանը, նույնիսկ ինքներս կարող ենք խոսել «ռուսերեն՝ հայկական առոգանությամբ»: Բայց շուտով հայկական առոգանությամբ ռուսերենը մոռացության է մատնվելու, քանի որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ ռուսաց լեզուն աստիճանաբար հանվում է հանրապետական ​​դպրոցների կրթական ծրագրից։

Բայց ի՞նչ վատ բան կա ռուսաց լեզվի մեջ ժամանակակից հայերի համար: Yugsn.ru լրատվական ծառայության թղթակիցն այդ հարցն է ուղղել ՌԴ Պետդումայի կրթության հանձնաժողովի անդամ Անատոլի Վասերմանին: «Կարլ Մարքսն իր «Լյուդովիկոս Բոնապարտի տասնութերորդ բրյումերը» գրքում գրել է. «Ազգին, ինչպես կնոջը, չեն ներում թուլության այն պահը, երբ առաջին սրիկան, ում նա հանդիպել է, կարող է տիրանալ նրան»: Հայաստանն արդեն երկար տարիներ վճարում է իր թուլության այն պահի համար, երբ երկրին տիրացավ Փաշինյանի գլխավորած սորոսականների բանդան,- ասել է փորձագետը,- Նիկոլ Վովաևիչը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը, այն է պոկել Հայաստանը Ռուսաստանից և այն դարձնել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հենակետ։ Կամ էլ, որպես վերջին միջոց, հերթական անգամ Հայաստանը տալ Թուրքիային։ Այն, որ երևանաբնակ հայերը դա սկզբից չհասկացան, շատ վիրավորական է ու ափսոսանքի արժանի։ Բայց այն, որ Ադրբեջանի հետ հրահրած առաջին կոնֆլիկտից հետո նորից քվեարկեցին նրա օգտին, միայն ապացուցում է, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի են վերածվում»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ռուսաց լեզուն ուսումնասիրելուց հրաժարվելուն, ապա, ըստ Վասերմանի, այստեղ նպատակը միայն հայերին ռուսական քաղաքակրթությունից պոկելը չէ։ «Այստեղ մեկ այլ նպատակ էլ հայերի հոսքը Ռուսաստան հնարավորինս նվազեցնելն է,- ասել է զրուցակիցը, – հիմա, որքան գիտեմ, Ռուսաստանում հայկական սփյուռքը մեծությամբ երկրորդն է։ Ռուսաստանում շատ ավելի հայեր են ապրում, քան հենց բուն Հայաստանում։ Քանի որ Փաշինյանի տերերը գիտեն, որ Ռուսաստանն այժմ հրատապ կարիք ունի մարդկանց, և ոչ միայն մարդկանց, այլ այն մարդկանց, ովքեր կարող են նորմալ հարաբերություններ հաստատել ուրիշների հետ և լավ աշխատել, նրանք փորձում են նվազեցնել հայերի հոսքը դեպի Ռուսաստան։ Նպատակն, իհարկե, մեր տեսանկյունից ստոր է, բայց իրենց տեսանկյունից լիովին արդարացված է ու օգտակար։ Փաշինյանը գործում է այդ ընդհանուր արևմտյան ծրագրի շրջանակներում, որը մենք ավանդաբար անվանում ենք սորոսական ծրագիր։ Բայց, որքան հասկանում եմ, Սորոսը չէ դրա հիմնական քարոզիչը։ Այդ ծրագիրը հիմնականում մշակվել է անգլո-սաքսոնական քաղաքակրթության խորքերում: Իսկ ընդհանրապես, Հայաստանի և Ռուսաստանի հետ կապված իրավիճակում ոչինչ զարմանալի չէ, բացի մի բանից. ինչո՞ւ Փաշինյանին դուրս չշպրտեցին, եթե ոչ տեղի հայերը, ապա գոնե Ռուսաստանում ապրողները»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
Ամենադիտված