Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ Բլինկեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գիտենք, որ գալիք ձմեռը դժվար է լինելու։
Այդ պատճառով մեր երկրներն ամեն օր միասին աշխատում են, որպեսզի Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռանը գոյատևելու համար»,- ասել է նա։
Բլինկենը նշել է, որ իր գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայում սարքավորումների «վերանորոգման և փոխարինման» հետագա անելիքները։