ԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը և մասնավորապես ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։