Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տնտեսավարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: