ԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները չի աջակցում Իսրայելի հարձակողական գործողություններին՝ լինի դա Լիբանանում, թե Գազայում։
Այս մասին հինգշաբթի ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք աջակցում հարձակողական գործողություններին՝ անկախ նրանից՝ խոսքը հյուսիսային շրջանների, թե Գազայի մասին է»,-ասել է Սինգհը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել Իսրայելի պաշտպանությունը, սակայն մտադիր չէ մասնակցել նրա հարձակողական գործողություններին կամ ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք։