Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական հարցում էի ուղարկել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է հակազդելու Արցախում հայկական հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը․ Ստացել եմ պատասխան՝ ոչնչի մասին․ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ադրբեջանին հաջողվում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականությանն ու քարոզչությանը մասնակից դարձնել նաև դիվանագիտական կորպուսին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն օրերս այցելել են օկուպացված Դադիվանք, ուր Դադիվանքը ներկայացվել է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգության օրինակ»։

Ցեղասպան և ագրեսոր Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ծրագրավորված և հետևողական պետական քաղաքականութուն է իրականացնում։

Ալիևի հրամանագրով անգամ համապատասխան հանձաժողով է ստեղծվել, որը լիազորված է կյանքի կոչել ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը։ Օրինակները բազում են։

Հիշեցնեմ, որ վերջերս Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում լույս էր տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը և Գանձասարն անվերապահորեն ներկայացվում էին որպես «Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ», իսկ «Ադրբեջանը՝ քրիստոնության օրրան»։  

Այսպիսի ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ապրում ենք բացակա պետության պայմաններում, որի «ղեկավարները» հակադրում են ազգայինն ու պետականը, Հայրենիքն ու Պետությունը։ Նրանք մեր Հայրենիք Արցախը պարզապես տվել են թշնամուն, ու թշնամին ինտենսիվորեն յուրացնում է այն՝ հեռակարում ունենալով Հայաստանը։

Հայաստանը մեթոդաբար ապաոգեղենացնում են, կեղծ օրակարգերով մեզ դարձնում սպառող, անհիշողություն, անինքնություն, անարմատ ու անհայրնիք մի զանգված, որին թե՛ կառավարելն է հեշտ, թե՛ աննշաձող պահանջները բավարարելը։

Իսկ մեր հասարակությունը շարունակում է չգիտակցել ողբերգության և աղետի մասշտաբը... հաջորդ հանգրվանը Հայստանն է։

Հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։

Ադրբեջանի պետական սիմֆոնիկ օրկեստրի և ազգային երգչախումբի երգացանկում «Էրիվանի թուրքական Հանրապետության» հիմնմ է, և այն համերգային կատարումներ է ունենում․․․:

Ի դեպ, վերջերս պաշտոնական հարցում էի ուղարկել կառավարությանը՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, թե ՀՀ կառավարության կողմից ինչ քաղաքականություն կամ ծրագիր է մշակվել՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

Ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, «գաղտնի» մակագրությամբ մի պատասխան ոչնչի մասին՝ կառավարության ծրագրային և ռազմավարական նպատակադրումներից ցիտատներով լեցուն․․․

Այդպես էլ չհասկացա, թե վերջինիս գաղտնիությունն ինչո՞ւմ էր։

Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Լիլիթ Գալտսյանը։   

Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենադիտված