Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները դաժանաբար ծեծել են եւ բերման ենթարկել ակցիա անողներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։ 
Եւ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։ Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։ 

Իր գործողությունների  կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սեւան -Երեւան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։ 

«15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում», - ասված է ոստիկանության պատասխանում։ 

Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը եւ հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։ 

«Մենք չենք ասում՝ մի դրեք էդ պատնեշը։ Ընդամենը ասում ենք՝ գծագիր կա՞, որ տեսնենք, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվելու պատնեշը», - ասում է «Զովք» առևտրի ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Հիմա պատնեշը ձեր խանութի դիմացը փակե՞լ է։ «Միայն մերը չէ, երևի, 800 մետր տեղ բոլոր տնտեսվարողների դիմացը փակել են։ Բայց մի հատ հասկանանք, եկել են, ասում են՝ հասարակական կարգ ենք պաշտպանում, նրանք անկարգության կարգ են պաշտպանում, հենց իրենք են անկարգություն անում։ Հիմք ենք ուզում, չեն տալիս», - նշեց Ռաֆայել Խաչատրյանը։

Նրա հետ խոսեցինք, երբ Աբովյանի քաղմասից իր փաստաբանի հետ ուղևորվում էր դատաբժշկի մոտ։ «Ես գնում են դատաբժիշկների մոտ, որովհետև ինձ դաժանաբար ծեծել են։ Գլխիս են հարվածներ հասցրել, վիրահատված մեջքիս, արյունոտ վերքեր կան մարմնիս, ձեռքս է վնասված, չեմ էլ զգացել, ինչով են խփել։ Մեջքիս հարվածելով, մի քանի հոգով տանում էին, իրենց ասում եմ՝ մի խփեք, ես բան չեմ անում, տանում եք, գալիս եմ, խի՞ եք ծեծում։ Ծեծելով մտցրին ավտոները, մի 20-40 մարդ, ես չեմ էլ տեսել ստույգ քանի հոգի են տարել։ Սրանով չի ավարտվելու», - ասում է Ռաֆայել Խաչատրյանը։ Ըստ նրա, Կոտայքի մարզի ոստիկանապետն անձամբ է մասնակցել քաշքշուկին եւ ինքն էլ ոչ պատշաճ բառեր օգտագործել։ «Խանութի մեջ կանգնած եմ, ասում եմ՝ սա մեր իրավաբանն է, կլսե՞ք մեր իրավաբանին։ Հազար ներողություն, բառացի ցիտում եմ իր խոսքերը՝ սիկտիր եղի։ Բրդեց ինձ, բա՝ «զախվատ արեք սրան»։ Ու տենց` ծեծելով, ոտքերով, ձեռքերով, բռունցքով հարվածելով, տարան խանութի դեմից։ Բոլոր տեսանյութերը կան», - ասում է ցանցի փոխտնօրենը։ 

Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանների բռնությունների վերաբերյալ։ «Զովք» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է իշխանության թիրախում է։ Քանի որ այն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, իշխանությանը կից գործող օլիգարխները հավանաբար փորձում են մրցակցին մեջտեղից հանել։ Անցյալ տարեվերջին այստեղ խուզարկություններ էին իրականացրել, «Զովքին» մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ, խուզարկություններ իրականացրեցին։ Ի՞նչ շարունակություն ունեցավ այդ պատմությունը։ «Որևէ շարունակություն չունեցավ, - ասում է Ռաֆայել Խաչատրյանը, -  քանի որ մեղսագրում էին արարք, որը չէին կարողանում հիմնավորել՝ հարկեր թաքցնելը»։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լուրերի, սուպերմարկետների ցանցը խոշոր տուգանք է վճարել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 09․ 24 թ համարում

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը
Ամենադիտված