Ե՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենսաթոշակի նշանակումը մերժվում է, եթե՝
- անձը չունի կենսաթոշակի իրավունք,
- կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով,
- ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։