Էլեկտրական շչակ է գործարկվելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը իրազեկում է.
«Արագածոտնի մարզի Թալին համայնքի Աշնակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Աշնակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ»։