Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից։ Մահացածի մարմինը փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։